Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԲՈՒԺԱԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԲՈՒԺԱԿ», բժշկական և առողջապահական ամսաթերթ: Լույս է տեսել 1920–25–ին, սկզբում Կ. Պոլսում, 1923–ից` Ալեքսանդրիայում: Խմբագիրներ` Մ. Գարակյոզյան, Հ. Թաշչյան: Նպատակն էր մատչելի դարձնել բժշկա–առողջապահական գիտելիքները, ընթերցողներին հաղորդել բժշկագիտական նորություններ, հայացնել գիտական լեզուն: Օժանդակել է հայկ. բժշկ. Կազմակերպությունների գործունեությանը, հրատարակել է գիտահանրամատչելի գրականություն: Տպագրել է հոդվածներ սոցիալական և դպրոցական առողջապահության, կանխարգելիչ բժշկության, վարակիչ հիվանդությունների մասին, ինչպես նաև հուշագրություններ նշանավոր հայ բժիշկների կյանքի և գործունեության վերաբերյալ: Աշխատակցել են բժիշկներ, դեղագործներ: 1921–ին լույս է տեսել «Դարման–Հայ բուժակ» անվամբ («Դարման»–ին միանալով): «Հ. բ.»–ին նախորդել է «Հայ բժիշկ» պատկերազարդ ամսաթերթը (1919):