Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԳԻՐ», գրականության և արվեստի պարբերաթերթ: Լույս է տեսել 1946–ին, Աթենքում: Հրատարակիչ–խմբագիր` Վ. Դաքեսյան: Նպատակն էր սփյուռքի երիտասարդությանը ներկայացնել հայ գրականությունն ու արվեստը, սերտ հարաբերություններ ստեղծել հույն առաջավոր գրողների հետ: Տպագրել է սփյուռքահայ երիտասարդ գրողների ստեղծագործությունները, թատերական–քննադատական հոդվածներ, թարգմանություններ հունական գրականությունից: Պարբերականին աշխատակցել են Պ. Լամպաջյանը, Շ. Շահրիկյանը, Պ. Սարգիսյանը, Վ. Վահյանը, Գ. Գյուլյանը և ուրիշներ:

Վ. Դաքեսյան