ՀՍՀ/«ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», գրական–գեղարվեստական, գիտական ամսագիր: Լույս է տեսել 1911 – 14–ին, Զմյուռնիայում: Հրատարակիչ–խմբագիր` Զ. Գազազյան: Նպաստել է հայ գրականության առաջընթացին, աշխատել միավորել արևմտահայ և արևելահայ մշակույթի գործիչների ստեղծագործական ջանքերը: Տպագրել է Դ. Վարուժանի, Ա. Իսահակյանի, Սիամանթոյի, Վ. Թեքեյանի, Ռ. Սևակի և ուրիշների գործերը, զգալի տեղ հատկացրել գրականագիտական հարցերին, նյութեր հրապարակել գրական երկերի, գրողների ու հրապարակախոսների մասին, քննադտտել հետադեմ գործիչներին: Ամսագիրը պարբերաբար տպագրել է գրական–կենսագրական դիմանկարներ, հրապարակախոսական հոդվածներ, հուշագրական նոթեր: Թարգմանաբար ներկայացրել է ֆրանս. գրողների գործերը, հոդվածներ նվիրել է Ռնանին, Ա. Բեբելին և ուրիշների:
