Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԴՊՐՈՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԴՊՐՈՑ», մանկավարժական ամսագիր: Եգիպտահայ ուսուցչական միության հրատարակություն: Լույս է տեսել 1933–1935, 1938–ին, Ալեքսանդրիայում և Կահիրեում: Խմբագիր` Բ. Թաշյան: Տպագրել է հաս.–քաղաքական հոդվածներ, քննարկել հայ դպրոցին և ուսուցչությանը վերաբերող ուսումնա–դաստիարակչական, ծրագրա–մեթոդական խնդիրներ: Կարևոր տեղ է հատկացրել երեխաների առողջապահական, ֆիզիկական աճի խնդիրներին: Հանդեսն անդրադարձել է հայկ. վարժարաններում հայոց լեզվի դասավանդման, ուղղագրության, օտար լեզուների ուսուցման դրվածքին, նշել ծնողների և դպրոցի համագործակցության կարևորությունը: «Հ. դ.»–ում հոգեբանական–մանկավարժական ուսումնասիրություններ են տպագրել Վ. Արծրունին, Բ. Մինասյանը, Գ. Պոյաճյանը, Հ. Շեմսը, Ս. Պետրոսյանը, Վ. Հապեշյանը և ուրիշներ:

Ե. Հարությունյան