Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԵՐԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԵՐԳ», իրանահայ երաժշտական ընկերություն: Գործել է Թեհրանում, 1961–1965–ին: Հիմնադիրները` Ա. Աղաբեկյան, Վ. Խոջայան և Լ. Բազիլ: Նպատակը` հայ ժող. և դասական երաժշտության տարածում, երիտասարդ հայ երաժիշտների պատրաստում և հովանավորում, որ իրականացվել է երաժշտական դասընթացների (երգ, ջութակ, դաշնամուր, ստեղծագործություն և հայ երաժշտության տեսություն), հանրամատչելի հրատարակությունների («Հայ դասական երաժշտություն», 1961, «Հայոց եկեղեցական եղանակները», 1962 ևն) և պարբերաբար կազմակերպվող համերգների միջոցով` ընկերության անգամ երաժիշտների, մեներգիչների ու երգչախմբի (ղեկ.` Լ. Բազիլ) մասնակցությամբ: Հատուկ համերգներ են նվիրվել Կոմիտասին, Ռ. Մելիքյանին, Սայաթ–Նովային:

Ռ. Աթայան