Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԵՐԳ» ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԵՐԳ», ամերիկահայ երաժշտական միություն` երգչախումբ: 1925–ին Նյու Յորքում հիմնել և ղեկավարել է Մ. Թումաճանը: Պարբերական համերգներում կատարելով գլխավորապես Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Թ. Մանասի, Բ. Կանաչյանի, Վ. Սրվանձտյանի, Մ. Թումաճանի հայ հոգևոր ու ժող. երգերի մշակումներն ու այլ գործեր` երգչախումբը նպաստել է ամերիկահայ գաղթօջախում ազգապահպանմանը և հայ երաժշտության ճաշակը երիտասարդ սերնդին փոխանցելուն: Ընդմիջումներով գոյատևել է մինչև 1934–ը:

Ռ. Աթայան