Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԽՈՍՆԱԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԽՈՍՆԱԿ», կրոնական, բարոյագիտական և գրական ամսաթերթ (1926–ի դեկտեմբերից 1927–ը` կիսամսյա): Լույս է տեսել 1924–39–ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ` Ա. Սյուրմեյան, Մ. Նարոյան, Զ. Կեզյուրյան: Տպագրել է կրոնա–եկեղեցական բնույթի նյութեր, զբաղվել երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակությամբ: Նույն միտումով են մատուցված նաև բարոյագիտական, գրական–բանասիրական, արվեստին վերաբերող նյութերը: Ընթերցողներին ծանոթացրել է հայ հին և նոր գրականությանը, կատարել թարգմանություններ (Լ. Տոլստոյ, Վ. Հյուգ n, U. դը Մյուսե և ուրիշներ): Արվեստի վերաբերյալ նյութերի շարքում ուշագրավ են հոգևոր երաժշտությանը նվիրված հոդվածները«Հայ շարականները եվրոպական ձայնագրությամբ: Արևագալի երգեր» (1929, 1) Կարևոր դեր է հատկացրել հայերենի ուսուցմանը սփյուռքի կրթական հաստատություններում: Աշխատակցել են Թ. Գուշակյանը, Ս. Գաբամաճյանը, Թ. Ազատյանը և ուրիշներ: 1932–34–ին հրատարակել է «Հայ խոսնակ մանկանց» հավելվածը, որտեղ մատչելի լեզվով տպագրվել են բարոյախոսական պատմվածքներ, բանաստեղծություններ, մանկական նոտագրված երգեր, թվաբանական խնդիրներ, հանելուկներ:

Հ. Մանասերյան