ՀՍՀ/«ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ», եռամսյա տեղեկատու հանդես: Հալեպի հայ ազգային ծերանոցի խնամակալության հրատարակություն: Լույս է տեսնում 1952–ից, Հալեպում: Ծանոթացնում է հաստատության ներքին կյանքին, տալիս բժշկա–առողջապահական խորհուրդներ, տպագրում գրական ստեղծագործություններ` մանրապատումներ, հանելուկներ, նշանավոր մարդկանց ասույթներ: Խմբագրականները հիմնականում կրոնաբարոյախոսական բնույթի են: Աշխատակցում են վարչական մարմինների անդամներ, սիրիահայ մտավորականներ:
