Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԿԵԴՐՈՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԿԵԴՐՈՆ», կրոնական, գրական և մշակութային ամսագիր: Հարավային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1932–70–ին, Բուենոս Այրեսում: Խմբագիրներ` Հ. Ամիրյանց, Գ. Խաչատրյան, Հ. Մուշյան, Ս. Մանուկյան, Բ. Ապատյան: Տպագրել է կրոնական–եկեղեցական, կրթական ու դաստիարակչական հոդվածներ: Լուսաբանել է վարչության և նրա կազմակերպությունների, դպրոցների ու մշակութային հաստատությունների գործունեությունը: Ներկայացրել է Սովետական Հայաստանի տնտեսության և մշակույթի վերելքը, Էջմիածնի Մայր աթոռի կյանքը: Ծանոթացրել է հայ սովետական և սփյուռքի գրողների (Ա. Իսահակյան, Ա. Բակունց, Գ. Սարյան, Ս. Կապուտիկյան, Գ. Հովսեփյան, Ե. Տերտերյան և ուրիշներ) գործերին: Հրապարակել է կաթողիկոսական և պատրիարքական կոնդակներ և ուղերձներ: