ՀՍՀ/«ՀԱՅ ՀԱՆԴԵՍ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅ ՀԱՆԴԵՍ», գրական կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1902–03–ին, Վենետիկում: Խմբագիր–հրատարակիչ` Ա. Արփիարյան: Ունեցել է հնչակյան ուղղություն: Լուսաբանել է հայ հաս. քաղաքական կյանքը («Արձագանք», «Օրը օրին» բաժիններ), հանդես եկել դաշնակցության դեմ: Հոդվածները հիմնականում գրել է Ա. Արփիարյանը (հաճախ Հրազդան և Սկեպտիկ ծածկանուններով): Գրական բաժնում տպագրվել է նրա «Կարմիր ժամուց» վիպակի առաջին մասը: Արժեքավոր է «Հ. հ.»–ում տպագրված «Նյութեր Վանի ժամանակակից պատմության» ոաումնասիրությունը: Անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտությանը Արևելյան հարցում, Եվրոպայի քաղ. կացությանը, օտար մամուլից արտատպել հայերին վերաբերող նյութեր: «Հ. հ.»–ին աշխատակցել է Լ. Բաշալյանը: Հ. Մանասերյան
