ՀՍՀ/«ՀԱՅ ՁԱՅՆ»
«ՀԱՅ ՁԱՅՆ», քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ (1919–ից` շաբաթը 4 անգամ): Լույս է տեսել 1918 – 1921–ին, Հալեպոլմ և Ադանայում (1919–ի ապրիլից): Հայ ռամկավար կուսակցության Կիլիկիո շրջանային վարչության հրատարակություն (1921–ին): Տնօրեն–խմբագիր` Ս. Կեպենլյան: Լուսաբանել է Կիլիկիայի ագգային–եկեղեցական, քաղաքական–հասարակական կյանքը, անդրադարձել միջազգային քաղ. իրադարձություններին, լայն տեղ հատկացրել Արևմտյան Հայաստանի և մասնավորապես Կիլիկիայի ապագային վերաբերող հարցերին: Թերթը հետևել է միջազգային ասպարեզում Հայկական հարցի զարգացման ընթացքին, քննադատել եվրոպական պետությունների և ԱՄՆ–ի հակահայկական դիվանագիտությունը: Հանդես է եկել հայկ. վարժարանների բարեկեցության և կրթական գործի բարելավման օգտին: Տպագրել է ռամկավար կուսակցության գործունեության մասին լուրեր, գրական–բանասիրական նյութեր:
