Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ՄԱՐՏԻԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ՄԱՐՏԻԿ», կիսամսյա թերթ: Հայ նախկին կամավորների միության օրգան: Լույս է տեսել 1936–38–ին, Մարսելում: «Հայ կամավոր» (1935, Փարիզ) թերթի շարունակությունը: Խմբագիրներ` Մ. Բորոյան (Զորավար Սմբատ) և Մ. Ավետյան: Արտացոլել է առաջին համաշխարհային պատերազմի շրջանում դաշնակից զորամասերում ծառայած հայ կամավորների հայրենասիրական գործունեությունը: Կողմնորոշվել է դեպի Սովետական Հայաստանը, լուսաբանել նրա տնտ. և մշակութային վերելքը, ձգտել սփյուռքահայությանը համախմբել հայրենիքի շուրջը, օգնել ներգաղթին: Տպագրել է նաև գեղարվեստական գործեր, վավերագրական դրվագներ անցյալի ռազմ. գործողությունների մասին:

Մ. Բաբլոյան