Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ՍԻՐՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՖԻԼԱԴԵԼՖԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ՍԻՐՏ», գրական–հասարակական շաբաթաթերթ: «Հայ սիրտ» հրատարակչական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1926–32–ին, Ֆիլադելֆիայում: Խմբագիրներ` Վ. Արսլանյան, Հ. Գույումճյան: Լուսաբանել է սփյուռքահայության, մասնավորապես ԱՄՆ–ի, ազգային, մշակութային կյանքը, ձգտել ամրապնդել հայրենիք–սվփյուոք կապերը: Սատարել է հայրենադարձությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարարական ձեռնարկները Սովետական Հայաստանում, զորավիգ կանգնել ՀՕԿ–ի և ՀԲԸՄ–ի գործունեությանը: Տպագրել է ՀՍՍՀ տնտեսության և մշակույթի վերելքը նկարագրող հոդվածներ, անդրադարձել միջազգային քաղ. իրադարձություններին: Շաբաթաթերթին գրական–հրապարակախոսական, գիտական, բժշկագիտական, մանկավարժական նյութերով աշխատակցել են Ռ. Որբերյանը, Զ. Գալեմքյարյանը, Ե. Արմենը, Կ. Աիտալը, Տ. Գապագճյանը, Կ. Բասմաջյանը, Հ. Հինդլյանը, Մ. Մինասյանը, Ս. Թերզյանը և ուրիշներ:

Գ. Գույումջյան