Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ՎԱՍՏԱԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ՎԱՍՏԱԿ», առևտրական, տնտեսական ամսագիր: Լույս է տեսել 1931–1933–ին, Բոստոնում: Խմբագիր` Մ. Վերածին: Նպատակն էր ծանոթացնել Հայաստանի և սփյուռքի գաղթավայրերի տնտ. կյանքին: Անդրադարձել է 1929–1933–ի տնտ. ճգնաժամի հետևանքներին, օգնել հայ առևտրականին ու արհեստավորին ձեռք բերելու տնտ. գիտելիքներ: Աշխատակցել են Չ. Մովսեսյանը, Ս. Զարդարյանը (ծովակալ), Զ. Սիրանոն, Պարգև Հրայրը, Վ. Տոտոմյանցը, Ա. Միքայելյանը և ուրիշներ: Տեղեկացրել է ԱՄՆ–ի տնտ. կյանքում հայերի մասնակցության, լուրեր տպագրել Սովետական Հայաստանի ժողտնտեսության վերականգնման, արդյունաբերության նոր ճյուղերի հիմնադրման, էլեկտրակայանների կառուցման մասին: «Հ. վ. » տվյալներ է հրապարակել ԱՄՆ–ում ապրող հայերի թվաքանակի, աշխարհի հայաշատ քաղաքների մասին, մեծ ուշադրություն նվիրել հայ արվեստի և արհեստների (հատկապես գորգագործության) պատմությանը: Ունեցել է «Միամիտ զրույցներ» երգիծական էջը:

Գ. Գույումուջյան