Jump to content

ՀՍՀ/«ՀԱՆԴԵՍ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՆԴԵՍ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ», տարեգիրք: Լույս է տեսել 1888– 1890, 1894–96–ին, Մոսկվայում: Խմբագիր` Մ. Բարխուդարյան: Կարևոր դեր է կատարել հայ մշակույթի, մասնավորապես բանասիրության պատմության մեջ: Տպագրել է Մ. Նալբանդյանի բազմաթիվ բանաստեղծություններ, «Երկու խոսք…» հոդվածը, «Կրիտիկա Սոս և Վարդիթեր ազգային վիպասանության Պ. Պռոշյանցի» առաջին տարբերակը, նաև` նրա կենսագրությունը (Ե. Շահազիզի հեղինակությամբ): Հանդեսում տեղ են գտել Ռ. Պատկանյանի, Հ. Հովհաննիսյանի և Ա. Ծատուրյանի բանաստեղծությունները, հոդվածներն ու թարգմանությունները, Րաֆֆու, Պ. Պռոշյանի, Նար–Դոսի պատմվածքներն ու վիպակները, հայրենասիրական բնույթի թարգմանական գործեր ռուս և եվրոպացի հեղինակներից (Մամին–Սիբիրյակ, Մարտով, Բայրոն, Մուր, Պետեֆի, Հայնե, Տուրգենև, Մոպասան, Սալտիկով–Շչեդրին և ուրիշներ), Ս. Նազարյանցի բազմաթիվ նամակները:

Մ. Մխիթարյան