ՀՍՀ/«ՀԱՆԴԵՍ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՆԴԵՍ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ» («Zeitschrift fur armenische Plhilologie»), գիտական հանդես: Հրատարակվել է 1901 – 1902–ին, երկու գիրք (տպագրությունը Մարբուրգում` Գերմանիա, խմբագրավայրը` Թիֆլիս): Պատասխանատու խմբագիր` Ֆրանց Ն. Ֆինկ, ընկերակցությամբ` Ե. Գյանջեցյանի և Հ. Մանանդյանի: Տպագրել է նյութեր պատմության, լեզվաբանության, ազգագրության ևն վերաբերյալ: Ուշագրավ են հայագետ խմբագրի «Հայ միջնադարյան մանրապատումներ», Հ. Աճառյանի «վանի բարբառի հնչյունաբանությունը» ուսումնասիրությունները, Ա. Մալխասյանի մենագրությունը Փ. Բյուզանդի պատմության վերաբերյալ, Ա. Մեյեի, Հ. Գելցերի և այլոց գործերը: Ներկայացրել է նաև գեղարվեստական աշխատանքներ: Պարբերագրքի հոդվածների մի մասը գերմաներեն է:
Մ. Բաբլոյան
