Jump to content

ՀՍՀ/«ՀԱՆԴԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՆԴԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ», գրական, գեղարվեստական և բանասիրական հանդես: Ստամբուլի Կեդրոնական սանուց միության հրատարակություն: Լույս է տեսել 1948–67–ին (անկանոն պարբերականությամբ), Ստամբուլում: Պատասխանատու տնօրեն և արտոնատեր` Վ. Պեկյան: Ներկայացրել է ստամբուլահայ գրողների բանաստեղծություններն ու պատմվածքները, Ա. Չոպանյանի, Պ. Դուրյանի, Հ. Աճառյանի և այլոց գործունեությունը: Առանձին համարներ է նվիրել Հ. Մնձուրուն և Սայաթ–Նովային: «Հայ գեղարվեստ» բաժնում անդրադարձել է երաժշտությանը, գեղանկարչությանը, ճարտարապետությանը և այդ բնագավառների հայ և օտար անվանի արվեստագետների կյանքին ու ստեղծագործություններին: Հանդեսը հոդվածներ է տպագրել գիտ. հայտնագործությունների և նշանավոր գիտնականների վերաբերյալ: Լուսաբանել է առողջապահության հարցեր, Կեդրոնական սանուց միության գործունեությունը: Ծանոթացրել է թուրք, նորագույն գրականությանը:

Տ. Վարդանյան