ՀՍՀ/«ՀԱՆՐԱԳԻՏԱԿ»
«ՀԱՆՐԱԳԻՏԱԿ», գրականության, արվեստի, գիտության և հասարակական–քաղաքական պատկերազարդ շաբաթաթերթ (1901–02–ին` տասնօրյա): Լույս է տեսել 1896–1908–ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ` Ղ. Բոլատ, Ա. Լուսինյան, Վ. Փափագյան, Մ. Պապոյան: Սկզբնական շրջանում ունեցել է առավելապես մանկական բնույթ, այնուհետև` 1905–ից, գրական–երգիծական: Հանրագիտական համառոտ տեղեկություններ է հաղորդել գիտության տարբեր բնագավառների, հասարակական–քաղ. կյանքի իրադարձությունների, պատմության վերաբերյալ: «Նորություններ գիտական աշխարհից» բաժնում ներկայացրել է ժամանակի գիտ. հայտնագործությունները, նյութեր տպագրել բանասիրության, աշխարհագրության, տնտեսագիտության, մանկավարժության և այլ բնագավառներից: Զետեղել է նաև պատմվածքներ, բանաստեղծություններ: Աշխատակցեյ են Ալփասլանը, Թեոդիկը, Հ. Ասատուրը, Սիպիլը և ուրիշներ: 1908–ին լույս է ընծայել «Հանրագիտակ–ալպոմ» երգիծական հավաքածոն:
Հ. Մանասերյան
