ՀՍՀ/«ՀԱՌԱՋ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՌԱՋ», քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: Լույս է տեսնում 1925–ից, Փարիզում: Խմբագիրներ` Շ. Միսաքյան, Ա. Միսաքյան (1957–ից): Ունի դաշնակցական ուղղություն և այդ դիրքերից լուսաբանում է սփյուռքահայ, հատկապես ֆրանսահայ կյանքի տարբեր իրադարձությունները («Ձայներ գավառեն», «Գաղութե գաղութ» բաժիններ), կուսակցության Ֆրանսիայի և այլ գաղթավայրերի կոմիտեների գործունեությունը: Միջազգային հարցերում պաշտպանում է իմպերիալիստական պետությունների քաղաքականությունը, զետեղում հակասովետական, հակակոմունիստական հոդվածներ ու նյութեր:
