Jump to content

ՀՍՀ/«ՀԱՍԿ» ԱՄՍԱԳԻՐ ԱՆԹԻԼԻԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՍԿ», կրոնական, գրական և բանասիրական ամսագիր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1932–ից, Անթիլիասում (Լիբանան): Հիմնադիր–խմբագիր` Բ. Կյուլեսերյան (մինչև 1936–ը): Սկզբնական շրջանում ունեցել է առավելապես տեղեկագրի բնույթ (տպագրել է կաթողիկոսարանի որոշումները, զեկույցները, կոնդակները ևն): 1940–ական թթ. լայն տեղ է հատկացնում կրոնա–եկեղեցական հոդվածներին: Տպագրում է նաև հայագիտական, գեղարվեստական նյութեր: 1950–ական թթ. կեսից «Հ.» անց է կացնում կիլիկյան կաթողիկոսության պառակտիչ գիծը և վնասում հայ առաքելական եկեղեցու ընդհանուր շահերին, հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդմանը: