Jump to content

ՀՍՀ/«ՀԱՍՏՈՑԱՆՈՐՄԱԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՍՏՈՑԱՆՈՐՄԱԼ», գործարան Երևանում, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1958–ին: Արտադրում է հեղույսներ, պտուտակներ, պնդօղակներ, զսպանակավոր օղակներ ևն: Ունի հաստոցային նորմալները սառը նստեցմամբ և հղկմամբ տեղակայող արտադրամասեր: Հիմնական հումքը` մետաղը, ստանում է Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանից: 1978–ին թողարկել է 4 մլն 662 հզ. ռ. արտադրանք, որը սպառում են ՍՍՀՄ մեքենաշինական ձեռնարկությունները (հաստոցների կոմպլեկտավորման համար): Արտադրության տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործման և նոր արտադրատեսակների մշակման հարցերով զբաղվում է Վլադիմիրի տեխնոլոգիական կոնստրուկտորական կենտրոնական բյուրոն: