Jump to content

ՀՍՀ/«ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍ» ՀԱՆԴԵՍ ԶՄՅՈՒՌՆԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍ», գրականության, արվեստի և գիտությունների կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1862–ին, Զմյուռնիայում (12 համար): Տնօրեն–խմբագիր` Ս. Փափազյան: Տպագրել է հոդվածներ գիտության և արվեստի տարբեր բնագավառներից, զվարճալիքներ, նամակներ, գանազան հայտարարություններ ևն: Հատուկ տեղ է հատկացրել կանանց կրթության, կենցաղավարության, նորաձևության հարցերին: «Հ.» նպաստել է գաղթօջախի մշակութային կյանքի զարգացմանը: Հրատարակել է Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Կ. Տետեյանի թարգմանությամբ), Ղ. Մարկոսյանի «Ալֆրետ ու Եվգինե» երկը, չափածո գործեր, մանրավեպեր: Աշխատակցել են Կ. Տետեյանը, Մ. Նուպարյանը և ուրիշներ: