ՀՍՀ/«ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» 1686
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» 1686, Ռուսաստանի պայմանագիրը Լեհաստանի հետ` ստորագրված Մոսկվայում, մայիսի 6–ին: «Հ. խ.»–յան համաձայն մշտապես Ռուսաստանին անցան Ձախափնյա Ուկրաինան` Կիևի հետ միասին, Զապորոժիեն, Սևերյանների երկիրը` Չեռնիգովի և Ստարոդոլբի հետ, Սմոլենսկ քաղաքն իր շրջակայքով: Երկու պետությունները պարտավորվեցին անջատ հաշտություն չկնքել թուրք. սուլթանի հետ: «Հ. խ.»–յան կնքումով Ռուսաստանը դարձավ հակաթուրքական կոալիցիայի (Լեհաստան, «Հռոմեական սրբազան կայսրություն», Վենետիկ) մասնակից և պարտավորվեց ռազմ. արշավանք կազմակերպել Ղրիմի խանության դեմ: Պայմանագիրը նշանակալից դեր խաղաց թուրք–թաթար. նվաճումների դեմ Արևելյան Եվրոպայի ժողովուրդների պայքարում և հեշտացրեց Ռուսաստանի հետագա պայքարը Շվեդիայի դեմ` Բալթիկ ծով դուրս գալու համար:
