ՀՍՀ/«ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿ», մարզական ամսագիր: ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի գերագույն և Երևանի քաղաքային խորհուրդների օրգան: Լույս է տեսել 1932–34–ին, Երևանում: Խմբագիրներ` Ա. Արզումանյան, Ա. Հախումյան, Ա. Տեմյան: Լուսաբանել է հանրապետության և մայրաքաղաքի մարզական առօրյան, պրոպագանդել առանձին մարզաձևեր, ներկայացրել սպորտի տարբեր ձևերում հաջողությունների հասած հայ և սովետական մարզիկներին: Մեծ ուշադրություն է նվիրել հանրապետության աշխատավորության ֆիզիկական դաստիարակությանը, մատնանշել նրա դերը երիտասարդ սերնդի առողջության ամրապնդման, հին կենցաղի և հոգեբանության հաղթահարման, նոր ապրելակերպի արմատավորման հարցերում:
