Jump to content

ՀՍՀ/«ՀԵՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԵՄ», գրական–հասարակական եռամսյա հանդես: Պաղեստինի հայ երիտասարդների միության (ՀԵՄ) միջմասնաճյուղային մարմնի հրատարակություն: Լույս է տեսել 1940–45–ին, Երուսաղեմում: Խմբագիր` Ա. Սանճյան: Արտացոլել է հայ մշակութային կյանքի իրադարձությունները, լուսաբանել տեղական ազգային կազմակերպությունների գործունեությունը և հայրենասիրական նախաձեռնությունները: Լայն տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի զարգացմանը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին հօգուտ ՍՍՀՄ–ի կազմակերպված ձեռնարկումներին, հրապարակել ՀՍՍՀ կառավարության կոչերն ու ուղերձները` ուղղված սփյուռքահայությանը: Տպագրել է համաշխարհային (Շիլլեր, Մոպասան, Մ. Գորկի) և հայ (Հ. Թումանյան, Մ. Մեծարենց, Վ. Թեքեյան և ուրիշներ) դասականների գործերից, նյութեր դաստիարակության, կենցաղավարության մասին, մարզական լուրեր, տեղեկություններ:

Ժ. Ծերունյան