Jump to content

ՀՍՀ/«ՀԵՆԱՐԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԵՆԱՐԱՆ», քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1959–62–ին, Նիկոզիայում (Կիպրոս): Խմբագիր` Ս. Կեպենլյան: Պրոպագանդել է առաջադիմական գաղափարներ, որոշիչ դեր կատարել կիպրահայության հայրենասիրական տրամադրությունների ձևավորման և քաղ. կողմնորոշման գործում: Արտացոլել է գաղթավայրի առօրյան, Կիպրոսի Հանրապետության ստեղծման շուրջը տեղի ունեցած միջազգային իրադարձությունները: Լուսաբանել է ՍՍՀՄ, Սովետական Հայաստանի նվաճումները, սովետական խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը: Մերկացրել է դաշնակցական կուսակցության դիրքորոշումը հայրենիքի հանդեպ: Աջակցել է հայրենադարձության կազմակերպմանը, պաշտպանել հայ եկեղեցու միասնությունը:

Մ. Հակոբյան