ՀՍՀ/«ՀԻԴՐՈՀԱՂՈՐԴԱԿ»
«ՀԻԴՐՈՀԱՂՈՐԴԱԿ», արտադրական միավորում, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Հիմնաորվել է 1942–ին` Ջանկոյից (Ղրիմ) էվակուացված շարժիչանորոգման գործարանի բազայի վրա: Մինչև 1958–ը թողարկել է գյուղատնտ. մեքենաների պահեստամասեր, նորոգել շարժիչներ: 1958–ին վերանվանվել է Երևանի «Հիդրոհաղորդակ» գործարան, թողարկել միայն չորս տեսակի հիդրոապարատ: 1976–ին վերակազմավորվել է միավորման` նախկին անվամբ, ներառել Երևանի «Հիդրոհաղորդակ» (գլխամասային ձեռնարկություն), նաև Մարալիկի ու Պեմզաշենի հիդրոապարատների գործարանները (մասնաճյուղեր): 1979–ին թողարկել է 7,2 մլն ռ., շուրջ 52 տեսակի հիդրոապարատ (փական, պոմպ): Սերիական արտադրությունը սկսել է 1958–ից: Գիտաարտադրական կապերի մեջ է ՍՍՀՄ 6 կազմակերպության և Խարկովի «Հիդրոհաղորդակ» համամիութենական ԳՀԻ–ի հետ:
