Jump to content

ՀՍՀ/«ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ», շաբաթաթերթ: «Հայհիդրոէներգոշինի» վարչության օրգան: Լույս է տեսել 1957–69–ին, Երևանում: Խմբագիրներ` Օ. Սեմերջյան, Վ. Դադոյան, Յու. Մարյան, Լ. Գրիգորովա: Լուսաբանել է հանրապետության հիդրոկառույցների (Սևանշին, Երևանգէս, Աթարբեկյանգէս, Տաթևգէս ևն) կուսակցական, արհմիութենական, կոմերիտական աշխատանքները, Չեխոսլովակիա–Հայաստան, ԳԴՀ–Հայաստան հիդրոշինարարների մրցության ընթացքը, շինարարների ինտերնացիոնալ դաստիարակության, ժողովուրդների բարեկամության հարցեր: Պրոպագանդել է հիդրո– և ջերմակայանների կառուցման առաջադիմական մեթոդները, ներկայացրել շինարարներին, ընդհանրացրել նրանց փորձը: Ունեցել է գրական, գեղարվեստական ևն բաժիններ: Հաջորդել է «Քանաքեռշին» (1932–1939), «Հարվածային շինարարություն» (1949–57) պարբերականներին:

Տ. Վարդանյան