Jump to content

ՀՍՀ/«ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ», գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումը, որը գործել է Հանրապետական Իսպանիայում, 1936–39–ի Ազգային–հեղափոխական պատերազմի ժամանակ: «Հ. շ.» տերմինն առաջացել է 1936–ի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում էր քաղաքում), վճռական պահին պետք է հարվածեր թիկունքից: «Հ. շ.» շփոթություն էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով: 1939–45–ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հ. շ.» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները: