Jump to content

ՀՍՀ/«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ» («ՀԲ»), դրեյֆող գիտահետազոտականկայան, սովետական գիտական դիտարան, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի դրեյֆող սառույցի վրա: Դրեյֆող կայանի գաղափարն առաջին անգամ տվել է Ֆ. Նանսենը: Կայանի նպատակն է հետազաոել արկտիկայի բնությունը: Սովետական առաջին դրեյֆող կայանը հիմնվել է 1937–ին: Հետագայում` մինչև 1978–ը, գործել են 23 կայաններ, որոնք կատարել են գիտական կոմպլեքսային հետազոտություններ օվկիանոսագիտության, օդերևութաբանության, աերոլոգիայի, սառցահիդրոլոգիայի, գեոֆիզիկայի և հիդրոկենսաբանության բնագավառներում: 1978–ից սկսել է գործել «ՀԲ–24» կայանը: Դրեյֆող կայանները սառույցների հետ շարժվում են դեպի արմ. հազարավոր կիլոմետրեր: Նրանց շարժումը պայմանավորված է օվկիանոսի ջրի վերին շերտի հոսանքներով: