Jump to content

ՀՍՀ/«ՀՆՉԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՆՉԱԿ», հասարակական–քաղաքական ամսաթերթ: Հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան: Լույս է տեսել 1887–1915–ին Մոնպելիեում (1887–91), Փարիզում (1891–92, 1904–15), Աթենքում (1892–94), Լոնդոնում (1894–1904) Խմբագրել են U. Նազարբեկը, Մ. Նազարբեկը, Ռ. Խանազատը, Գ. Կաֆյանը, Ս. Հովյանը, Ս. Սապահգուլյանը և ուրիշներ: Պրոպագանդել է Արևմտյան Հայաստանը թուրք, լծից ազատագրելու գաղափարը, լուսաբանել Հայկական հարցը, արևմտահայերի ազզային ազատագրական պայքարը, տեղեկություններ հաղորդել հայաբնակ գավառների բնակչության տնտ. և քաղ. կացության վերաբերյալ: Անդրադարձել է եվրոպական մամուլի` Հայկական հարցը արծարծող նյութերին, կատարել արտատպումներ: Ծանոթացրել է համայնքային սոցիալիզմին ու քաղ. պայքարի նարոդնիկական մեթոդներին, ներկայացրել ռուս հեղափոխական դեմոկրատների գործունեությունը, Ռուսաստանի բանվորական, գյուղացիական, ս–դ. շարժումները, առաջին բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը (1905–07), քննադատել ցարական ինքնակալության ներքին քաղաքականությունը: «Հ»–ի էջերում տեղ են գտել նաև հոդվածներ Մարքսի, Էնգելսի, մարքսիզմի որոշ դրույթների, միջազգային ս–դ. շարժման մասին: Բանակռիվ է մղել դաշնակցության, նրա գործիչների ու մամուլի դեմ:

Ռ. Խուրշուդյան