Jump to content

ՀՍՀ/«ՀՆՉԱԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՆՉԱԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ», քաղաքական, հասարակական, գիտական և գրական կիսամսյա թերթ: Լույս է տեսել 1929–1931–ին (ընդհատումներով), Փարիզում: Խմբագիրներ` Վ. Կեոքճյան, Բ. Սյունիք, Ա. Կենճյան: Հնչակյան կուսակցության հրատարակություն: Թերթը ունեցել է Սովետական Հայաստանը պաշտպանելու, նրա վերաշինությանն ու բարգավաճմանը նպաստելու, սփյուռքահայ աշխատավորության կապերը հայրենիքի հետ ամրապնդելու կողմնորոշում: Պաշտպանել է Սովետական Միության արտաքին քաղաքականությունը, պայքարել դաշնակցության դեմ: Զգալի տեղ է հատկացրել սփյուռքահայ հայրենակցական կազմակերպությունների, ՀԲԸՄ–ի, ՀՕԿ–ի գործունեությանը, ներկուսակցական կյանքին: «Հ. մ.» սխալ դիրք է գրավել մի շարք հարցերում, քարոզել է սփյուռքահայ աշխատավորությանը ինքն իր մեջ կազմակերպվելու, իր ապրած երկրների քաղ. կյանքից մեկուսանալու տեսակետ, բացասաբար է վերաբերվել գաղութահայ կոմունիստների գործունեությանը ևն: Տպագրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանություններ:

Մ. Բաբլոյան