ՀՍՀ/«ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ», տեսակավոր կոնյակ: Մշակվում է 1937–ից, Երևանի կոնյակի գործարանում: Թնդությունը 43 ծավ. է, շաքարայնությունը` 0,7: «Հ.» մուգ ոսկեգույն է` դարչնագույն երանգով, հարմոնիկ, ունի լավ արտահայտված բուրմունք, դուրեկան համ: Հնացման ընդհանուր ժամկետը 10 տարուց ավելի է: Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսներում «Հ.»–ին շնորհվել է 3 ոսկե, 3 արծաթե մեդալ: 1975–ից «Հ.» թողարկվում է պետական որականիշով:
