ՀՍՀ/«ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐ»
«ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐ», ամենամսյա պարբերական: ՀՍՍՀ պետական գրապալատի հրատարակություն: Լույս է տեսնում 1972–ից, Երևանում: Կազմված է «Լրագրային հոդվածների տարեգիր», «Ժուռնալային հոդվածների տարեգիր» և «Գրախոսություններ» ենթաբաժիններից: Ընդգրկում է ՀՍՄՀ–ում հայերեն և ռուս. լույս տեսնող հանրապետական, քաղաքային և շրջանային թերթերում, ամսագրերում, պարբերական և «շարունակություններ» տիպի ժողովածուներում հրապարակվող հոդվածները, վավերագրական նյութերը, գեղարվեստական ստեղծագործությունները, գրախոսությունները, գրքերի և ամսագրերի տեսություններ, քննական վերլուծություններ: Նկարագրություններն ու հապավումները կատարվում են համաձայն պետ. ստանդարտի և ՀՍՍՀ գրապալատի սահմանած «Հայերեն բառերի պայմանական կրճատումների» ցուցակի: Նյութերը դասավորվում են ըստ մատենագիտության մեջ կիրառվող սխեմայի: Հաջորդում է «Լրագրային հոդվածների տարեգիր» (1949–71), «Ժուռնալային հոդվածների տարեգիր» (1939–41, 1949–71) ժողովածուներին:
Տ. Վարդանյան
