Jump to content

ՀՍՀ/«ՀՈԿՏԵՄԲԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈԿՏԵՄԲԵՐ», գրական–գեղարվեստական ժողովածու (տարեկան 2–3 համար): Վրաստանր պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկ. մասնաճյուղի օրգան: Խմբագիր` Վ. Ատրյան: Լույս է տեսել 1927–ին, 1930–33–ին, Թիֆլիսում: Տպագրել է արձակ և չափածո գործեր, բանասիրական, տեսական–քննադատական, հասարակական–քաղաքական հոդվածներ: Հրատարակել է Շիրվանզադեի, Նար–Դոսի, Հ. Հակոբյանի, Մ. Պետրոսյանի, Մ. Ավետիսյանի, Գ. Խալաթի, Բ. Հայկի և ուրիշների ստեղծագործությունները:

Վ. Մաղալյան