ՀՍՀ/«ՀՈԿՏԵՄԲԵՐ» ՄԻՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀՈԿՏԵՄԲԵՐ», Լենինականի բանվորա–գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միություն, հիմնվել է 1925–ի ապրիլին` Գ. Մահարու նախաձեռնությամբ: Միության կազմի մեջ մտնում էին Մ. Արմենը, Ս. Տարոնցին, Գ. Սարյանը, Սարմենը (սկզբում) և ուրիշներ: Պատվավոր նախագահ էր Ե. Չարենցը: Ապրիլի 26–ին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան հանդես եկավ հայտարարությամբ, որով «Հ.» միությունը իր մասը չէր համարում: Միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական կազմակերպություն և գործելուց դադարեց նույն թվականի սեպտեմբերին: Նրա բոլոր անդամներն ընդգրկվեցին Չարենցի` Երևանում հիմնադրած «Նոյեմբեր» միության մեջ (տես Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիա):
Գրկ. Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Ե., 1961: Հ. Դավթյան
