ՀՍՀ/«ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂԱՆԴԵՐԱՅԻՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂԱՆԴԵՐԱՅԻՆ», սպիտակ աղանդերային տեսակավոր գինի: Մշակվում է 1969–ից, Հոկտեմբերյանի գինու գործարանում, «Գառան դմակ» սորտի խաղողից (24 ոչ ցածր շաքարայնությամբ): Թնդությունը 15 ծավ. է, շաքարայնությունը` 5 գ լ. «Հ. ա.» ունի մուգ թեյի գույն, մարմնեղ է, հարմոնիկ: Հնացման ընդհանուր ժամկետը` 2 տարի: Համամիութենական և. միջազգային մրցույթներում ու համտեսներում «Հ. ա.»–ին շնորհվել է մեկ ոսկե մեդալ:
