Jump to content

ՀՍՀ/«ՀՈԿՏԵՄԲԵՐ–ՆՈՅԵՄԲԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈԿՏԵՄԲԵՐ–ՆՈՅԵՄԲԵՐ», գրականության, արվեստի, գիտության և տնտեսության տարեգիրք: Լույս է տեսել 1932–ին, Երևանում: Պատասխանատու խմբագիր` Ե. Չարենց, խմբագիրներ` Ա. Բակունց, Ե. Չուբար: Ծանոթացրել է Ա. Շիրվանզադեի, Հ. Հակոբյանի, Ա. Իսահակյանի, Նար–Դոսի, Դ. Դեմիրճյանի, Ս. Զորյանի, Գ. Մահարու և հայ սովետական մյուս գրողների ստեղծագործություններին, ներկայացրել հայ մյուս դասականներին (Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան, Հ. Թումանյան, Մ. Մեծարենց և ուրիշներ): Սովետական Հայաստանի կերպարվեստի, թատրոնի, կինոյի, ճարտարապետության մասին հոդվածներով հանդես են եկել Ա. Թամանյանը, Մ. Արուտչյանը, Ս. Մելիքսեթյանը, Դ. Դզնունին և ուրիշներ: Տարեգիրքը կարևոր տեղ է հատկացրելՀայաստանի տնտեսության նվաճումներին:

Գ. Գույումջյան