ՀՍՀ/«ՀՈՍԱՆՔ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀՈՍԱՆՔ», տնտեսական, քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: Հայ մենշևիկների հրատարակություն: Լույս է տեսել 1906–07–ին, Թիֆլիսում: Փաստացի խմբագիրներ` U. Զուրաբյան, Ա. Երզնկյան: Լուսաբանել է հայկ. մենշևիզմի, ինչպես նաև ս–դ. բանվորական հայկ. կազմակերպության (սպեցիֆիկներ) գործունեությունը, Պետ. դումայի ընտրությունների ընթացքը, տպագրել նյութեր Անդրկովկասի, Ռուսաստանի և արտասահմանյան երկրների քաղ., տնտ., մշակութային կյանքի վերաբերյալ: Թարգմանաբար ներկայացրել է Գ. Պլեխանովի, Պ. Լաֆարգի, Ա. Բեբելի տեսական որոշ աշխատություններն ու նամակները:
Վ. Մաղալյան
