Jump to content

ՀՍՀ/«ՀՈՎԻՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈՎԻՏ», գրական, հասարակական և քաղաքական շաբաթական հանդես: Լույս է տեսել 1906–17–ին (1906 10–ին` «Հովիվ» անվամբ), Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչներ` Ե. Երզնկյան, Հ. Հովսեփյան (1910–ին): Մեծ տեղ է հատկացրել հայերենին, հայ եկեղեցուն, կրթությանն ու մանկավարժությանը: Ձգտել է ընտանիք–դարոց կապի ամրապնդմանը: Անդրադարձել է արևմտահայության վիճակին, բողոքել հայկ. կոտորածների դեմ Թուրքիայում: Քննադատել է դաշնակցությանը, մեղադրել նրան երիտթուրքերի հետ գործակցելու համար: Ունեցել է հարուստ գրական բանասիրական բաժին: Տպագրել է Ե. Գեղամյանի` «Մշակ» թերթի 40–ամյ աուղու և Գ. Արծրունու գործունեության մասին, «Իսրայել Օրին և իր քաղաքական ծրագիրը», «Հայերի ազատագրական շարժումները ԺԸ դարում» ուսումնասիրությունները, Պեսսիմիստ–ի (Դ. Տեր–Ղազարյան) «Նախնական կուլտուրայի պատմություն», Հ. Հովհաննիսյանի պոեզիային նվիրված գործերը, Ա. Ալպոյաճյանի հոդվածաշարը հայ տպագրության 400–ամյա պատմության վերաբերյալ, պատմվածքներ, բանաստեղծություններ, դրամատիկական գործեր ևն: Անդրադարձել է Թիֆլիսի ժող. տան գործունեությանը, Հավլաբարի թատրոնի ներկայացումներին:

Տ. Վարդանյան