ՀՍՀ/«ՀՈՐԻԶՈՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀՈՐԻԶՈՆ», հասարակական, քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ: Դաշնակցություն կուսակցության հրատարակություն: Լույս է տեսել 1909–18–ին, Թիֆլիսում: Վարել է ազգայնական գիծ, նյութեր տպագրել Կովկասի, Ռուսաստանի և այլ վայրերի հայ շրջանների վերաբերյալ, լուսաբանել 1914–18–ի համաշխարհային պատերազմի ընթացքը Կովկասյան և Եվրոպական ռազմաճակատներում: 1917–ի Փետրվարյան հեղափոխությունից հետո պաշտպանել է բուրժ. ժամանակավոր կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը, թշնամական դիրք գրավել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, Բաքվի կոմունայի նկատմամբ: 1914–1915–ին թերթին զուգնթաց (նույն անվամբ) հրատարակվել է գրական–գեղարվեստական պատկերազարդ հավելված: «Հ»–ին հաջորդել է «Նոր հորիզոն» (1918) թերթը:
Վ. Մաղալյան
