ՀՍՀ/«ՀՈՒՄԱՅՈՒՆՆԱՄԵ»
«ՀՈՒՄԱՅՈՒՆՆԱՄԵ» (Արքայական գիրք), միջնադարյան իսլամական գրականության մի քանի երկեր, հիմնականում պատմագրական բնույթի: Երկու ստեղծագործություն մեկն արձակ, մյուսը` չափածո, «Հ.» են կոչվել, որովհետև նվիրված են եղել մոնղ. թագավոր Հումայունին (1530– 1556): Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի պարսկերեն եզակի ձեռագրերից մեկում պահպանված է իլխանական պետության նշանավոր գործիչներ Ջուվեյնի եղբայրներին նվիրված մի ընդարձակ չափածո ստեղծագործություն` Ֆիրդուսու «Շահնամեի» չափով ու ոճով, որը նույնպես կրում է «Հ.» անունը: «Հ.«Շ» վերնագրով հայտնի մյուս գործը «Քալիլա և դիմնա»–ի թուրք. թարգմանությունն է, որ XVI դ. կատարել է Ալի Չելեբը սուլթան Աուլեյման II–ի (1520–66) համար:
Գրկ. Փափազյան Հ., Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի պատմագրական արժեքը. «ԲՄ», 1958, No 4: Ն. Գևորգյան
