Jump to content

ՀՍՀ/«ՀՈՒՄՄԵԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈՒՄՄԵԹ» («Եռանդ»), ադրբեջանական սոցիալ–դեմոկրատական խումբ: Ստեղծվել է 1904–ի վերջին, ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեին կից` մահմեդական աշխատավորության շրջանում քաղ. գործունեություն ծավալելու, նրանց հեղափոխական պայքարի մեջ ներգրավելու, պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակելու նպատակով: Լինելով մասսայական կազմակերպություն, «Հ.» հանդիսացել է տեղական բոլշևիկյան կազմակերպության բաղկացուցիչ մաս: Տակտիկական նկատառումներով երբեմն հանդես է եկել որպես ինքնուրույն կազմակերպություն: «Հ.»–ի ստեղծմանը մասնակցել են Պ. Ջափարիձեն, Ա. Ստոպանին և Ս. Էֆենդիևը: «Հ.»–ի ղեկավար գործիչներն են եղել նաև Մ. Ազիզբեկովը, Ա. Ախունդովը, Ն. Նարիմանովը, Ս. Շահումյանը և ուրիշներ: 1905–07–ի ռուս. հեղափոխության շրջանում «Հ.» մասնակցել է գործադուլների կազմակերպմանը, Բաքվի սովետի, Նավթարդյունաբերության բանվորների միության աշխատանքներին, տարածել թռուցիկներ: 1904–ի հոկտեմբերից մինչև 1905–ի փետրվարը կազմակերպությունը հրատարակել է «Հումմեթ» հեկտոգրաֆին թերթը: 1907–11–ին կատարված ձերբակալությունները թուլացրել են կազմակերպությունը: «Հ.»–ի գործունեությունն ակտիվացել է 1917–ի Փետրվարյան հեղափոխությունից հետո: Բաքվի շրջակայքում և Ադրբեջանի մյուս քաղաքներում ստեղծվել են «Հ.»–ի բաժանմունքներ և խմբեր: 1917–ի հուլիսի 3(16)–ից վերսկսվել է «Հումմեթ» թերթի հրատարակումը: «Հ.»–ի ներկայացուցիչները ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հետ մասնակցել են ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին: Բաքվի կոմունայի անկումից հետո «Հ.» անցել է ընդհատակ: Նրա անդամնեթից շատերը մեկել են Աստրախան, որտեղ ստեղծել են բյուրո և հրատարակել «Հումմեթ» թերթը: 1920–ի փետրվարին «Հ.»–ի և ՌԿ(բ)Կ Բաքվի կազմակերպության միավորումով ստեղծվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը: