Jump to content

ՀՍՀ/«ՀՈՒՅՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈՒՅՍ», կրոնական, իմաստասիրական, գիտական և բանասիրական ամսագիր: Արմաշի Ս. Աստվածածին վանքի միաբանության հրատարակություն: Լույս է տեսել 1864 77–ին, Արմաշում: Խմբագիր` Խ. Աշըգյան: Աջակցել է հայ լուսավորության գործին, տպագրել հոդվածներ եվրոպական քաղաքակրթության նվաճումների, հայ եկեղեցու պատմության, ծեսերի ու տոների, ավանդությունների մասին: «Հնախոսություն» բաժնում ներկայացրել է Բութանիայի, Նիկիայի և պատմական այլ վայրերի անցյալը: Կարևոր տեղ է հատկացրել կրոնների պատմությանն ու առանձնահատկություններին, հայերի հեթանոսական հավատալիքներին: Արժեքավոր են օտար ազգերի կենցաղին, սովորություններին ու ծեսերին վերաբերող հոդվածները: Տպագրել է նաև բնախոսական–բնագիտական, մանկավարժական, առողջապահական նյութեր, բանաստեղծություններ, կենցաղային խորհուրդներ, Արմաշի դպրեվանքի սաների գրական փորձերը:

Տ. Վարդանյան