ՀՍՀ/«ՀՈՒՇԱՐԱՐ»
«ՀՈՒՇԱՐԱՐ», թատերական, գրական–գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթերթ, ալմանախ (1912–ից` 4 գիրք): Լոլյս է տեսել 1907–13–ին, Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչ` Ա. Վրույր: Լուսաբանել է թատերական կյանքի նորությունները, բարձրացրել թատրոնի վերակառուցման ու դեմոկրատացման, խաղացանկի ընտրության, ռեժիսուրայի կատարելագործման, բեմական խոսքի կուլտուրայի ու թարգմանությունների մակարդակի բարելավման և այլ հարցեր: Արժեքավոր են Գ. Չմշկյանի, Ա. Մանդինյանի, Է. Տեր–Գրիգորյանի և ուրիշների հուշագրությունները հայ թատրոնի պատմության վերաբերյալ, հայ, ռուս, վրացի և այլ ազգերի նշանավոր դերասաններին ու թատերական գործիչներին նվհրված նյութերը: Անդրադարձել է նաև ճարտարապետությանը, գեզանկարչությանը, երաժշտությանը և արվեստի մյուս բնագավառներին (Թ. Թորամանյանի ոաումնասիրությունները ազգային ճարտարապետության վերաբերյալ, Ա. Մայիլյանի, Գ. Լևոնյանի և այլոց հոդվածնեոը): Ունեցել է հարուստ գրական գեղարվեստական բաժին, հավելվածի ձևով հրատարակել պիեսներ, վոդևիլներ: Աշխսաակցել են Լեոն, Սիրանույշը, Գ. Բաշինջաղյանը, Հ. Սիրունին, Օ. Սևումյանը և ուրիշներ:
Ա. Փաշայան
