Jump to content

ՀՍՀ/«ՀՈՒՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈՒՐ», գրական, գիտական և հասարակական ամսագիր: Լույս է տեսել 1971––1976–ին, Թեհրանում, հայերեն և պարսկերեն: Խմբագիր` Գ. Հովակիմյան: Տպագրել է հայ և պարսիկ ժոդովուրդների պատմական կապերն ու փոխհարաբերությունները լուսաբանող հոդվածներ, ուսումնասիրություններ, բանասիրական գործեր: Ներկայացրել է իրանահայ մշակութային կյանքը, պարսիկ ընթերցողին ծանոթացրել դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններին: Ամսագրում տեղ են գտել նաև գիտական, մատենագիտական, մանկավարժական ուսումնասիրություններ, ճանապարհորդական նոթեր:

Շ Խուրշուդյան