Jump to content

ՀՍՀ/«ՀՌԵՆՈՍՅԱՆ ԹԵՐԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՌԵՆՈՍՅԱՆ ԹԵՐԹ» (գերմ. Լրիվ անվանումը` «Rheinische Zeitung f r Politik,Handel und Gewerbe», «Հռենոսյան թերթ քաղաքականության, առևտրի և արվեստի հարցերով»), ամենօրյա գերմանական լրագիր: Հիմնադրել են պրուսական կառավարությանն ընդդիմադիր լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները: Հրատարակվել է Քյոլնում, 1842–ի հունվ. 1–ից մինչև 1843–ի մարտի 31–ը: 1842–ի ապրիլից թերթին աշխատակցել է Կ. Մարքսը, որը 1842–ի հոկտեմբերից դարձել է նրա խմբագիրը: «Հ. թ.»–ում Մարքսը հրատարակեց մի շարք հողվածներ, որոնք նշանավորեցին նրա անցումը իդեալիզմից դիալեկտիկական մատերիալիզմին և հեղափոխական դեմոկրատիզմից` կոմունիզմին: Թերթին աշխատակցել է նաև Ֆ. Էնգելսը: Շնորհիվ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի, «Հ. թ» ընդունեց որոշակի հեղափոխական–դեմոկրատական բնույթ, որի պատճառով ենթարկվեց պրուսական կառավարության հետապնդումներին: Դրա հետևանքով սկզբում թերթի խմբագրությունից հեռացավ (1843–ի մարտի 17) Կ. Մարքսը, ապա փակվեց նաև թերթը: