Jump to content

ՀՍՀ/«ՀՌՈՄԵԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՌՈՄԵԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ», «Գերմանական ազգի Հռոմեական սրբազան կայսրություն», կայսրություն Եվրոպայում 962–1806–ին: Ներառել է Գերմանիան (որը գրավել է տիրապետող դիրք), իտալիայի մի մասը, Չեխիան, Բուրգունդական թագավորությունը, Նիդերլանդները, շվեյցարական հողերը ևն, որոնքտարբեր ժամանակ տարբեր կերպ ենթարկվել են կայսրերին: Հիմնել է գերմ. թագավոր Օտտոն I: Գերմ. Ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արլ. և Հվ. Իտալիա, ուր գերմ. կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան: XI– XIII դդ. կայսրերի պայքարը պապի հետ իանգեցրեց կայսերական իշխանության թուլացմանը և գերմ. առանձին իշխանությունների ուժեղացմանը: XIII դարից կայսրին ընտրել են կայսրընտիր իշխանները` կուրֆյուրստները: 1438–ից կայսերական թագն անցել է Հաբսբուրգներին: Համակայսերական (իրականում` լոկ գերմ.) դասային–ներկայացուցչական մարմինը` ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին: 1618–48–ի Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական: Ձևականորեն «Հ. ս. կ.» գոյատևել է մինչև 1806, երբ վերջին կայսր Ֆրանց II նապոլեոնյան պատերազմների ժամաբակ հրաժարվել է գահից: Տես նաև Գերմանիա, պատմական ակնարկը: