ՀՍՀ/«ՀՌՈՄԿԼԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀՌՈՄԿԼԱ», պատկերազարդ պարբերաթերթ: Հռոմի Լևոնյան ժառանգավորաց վարժարանի հրատարակություն: Լույս է տեսել 1963 68–ին, Հռոմում: «Օրագրություն վարժարանիս կյանքեն» խորագրով պատմել է հաստատության առօրյայի մասին, տպագրել նախկին աշակերտների հուշեր, Սովետական Հայաստան այցելածների տպավորություններ: Անդրադարձել է կրոնական հարցերին, կաթոլիկ եկեղեցու ծիսական կարգի մեկնությանը:
