Jump to content

ՀՍՀ/«ՀՐԱԶԴԱՆ» ՕՐԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՐԱԶԴԱՆ», գրական, հասարակական և տնտեսական օրաթերթ: Լույս է տեսել 1908–09–ին, Երևանում: Հրատարակիչ–խմբագիր` Ա. Տեր–Հակովբյանց: Լուսաբանել է երևանյան կյանքը, բարձրացրել քաղաքի տնտ. և սանիտարական վիճակի հետ կապված հարցեր: «Գավառականկյանք» բաժնում պատմել է գյուղերում դպրոցական գործի դրվածքի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցների, գինեգործության, բամբակագործության ևն հարցերի մասին: Թերթը լուրեր է տպագրել նաև Իրանի, Թուրքիայի, Կովկասի հայաբնակ վայրերից, անդրադարձել Արևմտյան Հայաստանի իրավիճակին: Գրական բաժնում զետեղել է պատմվածքներ, բանաստեղծություններ, գրախոսականներ:

Ե. Հարությունյան